Վերա Բրեժնեւան մատուցողուհի է դարձել

14:14   17 ապրիլի, 2014

Ուկրաինական ճանաչված երգչուհի Վերա Բրեժնեւան մատուցողուհի է աշխատել: Երգչուհին ջինսե կիսաշրջազգեստ, մոխրագույն վերնազգեստ եւ գունավոր գոգնոց հագած՝ շփվել է Նոր Արբատում գտնվող մոսկովյան սրճարաններից մեկի հյուրերի հետ: Վերան մեծ հաճույքով է կատարել նոր պարտականությունները. նա կեքս է թխել, հաճախորդներից պատվեր է ընդունել եւ քաղցրեղեն մատուցել:

«Առաջին լատտեն գնաց)): Վերան գլուխ է հանում, ուռա... ;))»,- Instagram-ում տեղադրված լուսանկարը մակագրել են հաստատության տիրուհիներ Մարիա Զայցեւան եւ Անաստասիա Դուբակինան՝ հավելելով. «Վերան լավ է գլուխ հանում դրամարկղից»:



© NEWS.am STYLE