Իոսիֆ Կոբզոնը Ռուսաստանի ամենահարուստ «աստղային» պատգամավորն է

14:45   17 ապրիլի, 2014

Ճանաչված երգիչ Իոսիֆ Կոբզոնը երկրորդ տարին անընդմեջ դարձել է Ռուսաստանի Պետդումայի ամենահարուստ «աստղային» պատգամավորը:

Եկամուտների չափով երկրորդ տեղում բռնցքամարտիկ Նիկոլայ Վալուեւն է, իսկ առաջատարների եռյակը եզրափակում է Նոբելյան մրցանակի դափնեկիր Ժորես Ալֆերովը:

Հայտարարագրի համաձայն, Կոբզոնի կարողությունը 2013 թվականին 10 միլիոնով նվազել է եւ կազմել 44.793 մլն ռուբլի (շուրջ 1 մլն 300 հազար դոլար): Նիկոլայ Վալուեւը 2013 թվականին հայտարարագրել է 20.559 միլիոն ռուբլի, իսկ Ալֆերովը՝ 16.6 մլն:

Աղբյուրը՝ Segodnya



© NEWS.am STYLE