40-ամյա մոդել Հայդի Կլումին կիսամերկ «բռնացրել» են երիտասարդ ընկերոջ հետ

15:47   17 ապրիլի, 2014

Գերմանական 40-ամյա մոդել Հայդի Կլումին կիսամերկ «բռնացրել» են երիտասարդ ընկերոջ՝ 27-ամյա Վիտո Շնաբելի հետ: Զույգը Մեքսիկայում հանգստանում է: Ըստ Daily Mail-ի, պապարացիները Հայդիին եւ Վիտոյին լուսանկարել են մասնավոր լողափերից մեկում: Սիրահարներն իրենց բավական ազատ են պահել: Հայդին առանց ամաչելու կիսամերկ շրջել է լողափին՝ ցուցադրելով հիասքանչ կազմվածքը:

Հիշեցնենք, որ իր թիկնապահ եւ ընկեր Մարտին Քրիսթենից Կլումի բաժանվելուց հետո մամուլում լուրեր էին պտտվում, որ մոդելը վերադարձել է նախկին ամուսնու՝ երգիչ Սիլի մոտ, բայց այդ լուրերը չհաստատվեցին: Ի դեպ, Հայդին առաջին աստղը չէ, ում հետ Վիտոն հանդիպում է: 2012 թվականին նա մի քանի ամիս սիրավեպ ուներ դերասանուհի Դեմի Մուրի հետ:

Լուսանկարները՝ AKM-ի, GSI-ի, Pacific Coast-ի



© NEWS.am STYLE