Լիլիթ Հովհաննիսյանը՝ կարոտած եւ հուզված (ֆոտո)

16:53   17 ապրիլի, 2014

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը վերջերս ելույթ է ունեցել հայ հանդիսատեսի համար եւ հուզառատ գրառում կատարել իր ֆեսյբուքյան էջում.

«Երեկ չտեսնված օր ունեցա, քանի որ հանդիպեցի ձեզ, իմ հրաշքներ, լսեցի ձեր բացականչությունները, ձեր աչքերում տեսա և՛ ժպիտ, և՛ արցունքներ, ու դուք էլ, երևի, նկատեցիք, որ ես էլ էի հուզված ու կարոտել էի ձեզ))): Այ հիմա ուզում եմ ասել ի լուր աշխարհի, որ դուք ամենալավ, ամենաբարի, ամենագեղեցիկ, ամենաօրիգինալ, ամենահավատարիմ երկրպագուներն եք))
Ձեզ հետ ես ինձ առանձնահատուկ լավ եմ զգում))»,-նշել է երգչուհին՝ հրապարակելով համերգի լուսանկարները։



© NEWS.am STYLE