Քեյթ Միդլթոնի զգեստի բոլոր օրինակներն ութ րոպեում գնել են ինտերնետ-խանութից

16:29   17 ապրիլի, 2014

Նոր Զելանդիա եւ Ավստրալիա երեքշաբաթյա շրջագայության շրջանակում արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնն իրենց 8 ամսական որդու՝ Ջորջի հետ մեկնել են Սիդնեյ: Այն պահից, երբ լրագրողների տեսախցիկներն արձանագրեցին Քեմբրիջյան դքսուհու՝ Diane von Fürstenberg-ի կապտա-սպիտակավուն զգեստը, այն համացանցը հիթը դարձավ: 

Ինչպես հայտնի է, Քեյթը նորաձեւության խորհրդանիշ է, այն էլ՝ ոչ միայն բրիտանացիների համար: Արքայական հիանալի ճաշակով ընտրված նրա զգեստները միշտ քննարկվել են նորաձեւության աշխարհում եւ ամսագրերում:

Այն բանից հետո, երբ Քեյթի լուսանկարները հայտնվել են համացանցում, այդ մոդելի բոլոր զգեստներն 8 րոպեի ընթացքում առցանց-խանութներում վաճառվել են: Ի դեպ, զգեստն արժե 292 ֆունտ սթեռլինգ:

Աղբյուրը՝ Huffington Post



© NEWS.am STYLE