Հայտարարվել են Կաննի կինոփառատոնի մրցութային հիմնական ֆիլմերը

15:11   17 ապրիլի, 2014

Մի քանի րոպե առաջ Կաննում հայտարարվել են այն 16 ժապավենները, որոնք ընդգրկված են կինոփառատոնի այս տարվա հիմնական մրցույթում:

Մրցութային ծրագրում ընդգրկվածներից են Օլիվիե Ասայասի «Զիլս Մարիա», Բերտրան Բոնելոյի «Իվ Սեն Լորան», Նուրի Բիլգե Ջեյլանի «Ձմռան քուն», Դարդեն եղբայրների «Երկու օր, մեկ գիշեր», Քսավիե Դոլանի «Մայրիկ», Ատոմ Էգոյանի «Գերուհի», Բենեթ Միլլերի «Աղվեսների որսորդը» ֆիլմերը:

Դրանց հետ մրցելու են Միշել Խազանավիչյուսի «Որոնում»-ը, ինչպես նաեւ Ժան-Լյուկ Գոդարի «Մնաք բարով, բառեր» ժապավենը: Դերասան Թոմի Լի Ջոնսը ներկայացնելու է  «Տեղացին», Մայկա Լեան՝ «Միստր Թյորները», իսկ երիտասարդ ռեժիսորներ Էլիս Ռորվահերը՝ «Lе Meraviglie»-ը եւ Դանիել Շիֆրոնը՝ «Վայրի պատմություններ»-ը:

Ծրագրում ընդգրկված է նաեւ մավրիտանացի Աբդերրահման Սիսակոյի «Տիմբուկտու»-ն: Ճապոնիան ներկայացնելու է Նաոմի Կավասեն՝ «Futatsume no mado», Ռուսաստանը՝ Անդրեյ Զվյագինցեւը՝ «Լեւիաֆան» ֆիլմով:

Կաննի կինոփառատոնը բացելու է Օլիվիե Դաանի «Մոնակոյի արքայադուստրը» ժապավենը՝ Նիկոլ Քիդմանի գլխավոր դերակատարմամբ:

Կաննի 2014 թվականի փառատոնը մեկնարկելու է մայիսի 14-ին:

Աղբյուրը՝  Radiofrance



© NEWS.am STYLE