Քսենիա Սոբչակը Ղրիմի դատախազին Ռուսաստանի սեքս-խորհրդանիշ է կոչել

17:13   17 ապրիլի, 2014

Հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը Ղրիմ է մեկնել եւ համացանցում տեղեկացրել Ղրիմի դատախազ Նատալյա Պոկլոնսկայայի հետ հանդիպման մասին, ում համացանցում «Նյաշ-մյաշ» են ասում:

Քսենիան իր միկրոբլոգում լուսանկար է ներբեռնել, որտեղ կեցվածք է ընդունել Զբոսաշրջության եւ առողջարանային նախարարության շենքի ֆոնին:

Հավանաբար, Քսենիան Ղրիմ է այցելել, որպեսզի հարցազրույց վերցնի «Дождь» հեռուստաալիքով հեռարձակվող «Собчак живьем» հաղորդման համար:

Ավելի ուշ աստղը դատախազի մասին գրել է. «Նա հրաշալի է: Ռուսաստանի սեքս-խորհրդանիշն է»:

Հիշեցնենք, որ Ղրիմի Գերագույն Ռադան տարածաշրջանի նոր դատախազ է նշանակել 33-ամյա շիկահեր Նատալյա Պոկլոնսկայային:



© NEWS.am STYLE