51-ամյա Թոմ Քրուզը նոր սեր է գտել

18:06   17 ապրիլի, 2014

Տեղեկատվություն է հայտնվել, որ 51-ամյա դերասան Թոմ Քրուզը Քեթի Հոլմսից բաժանվելուց հետո կյանքի մշտական նոր ուղեկից է գտել: Քրուզն այժմ հանդիպում է 34-ամյա Լորա Պրեպոնի հետ: Իհարկե, զույգն առայժմ չի հայտարարել հարաբերությունների մասին. խոսքը գաղտնի սիրավեպի մասին է, բայց Թոմին ու Լորային արդեն մի քանի ամիս է՝ միասին են տեսնում:

Ըստ news.com.au-ի, Քրուզի ընտրյալը հեռուստասերիալներից քիչ հայտնի աստղ է: Նա նկարահանվել է «Դոկտոր Հաուս» եւ «Ինչպես ես դիմավորեցի ձեր մայրիկին» հեռուստասերիալների էպիզոդիկ դերերում եւ փոքրիշատե հայտնի «Նարնջագույնը՝ սեզոնի հիթ» սերիալում, որը պատմում է կանանց գաղութի առօրյայի մասին, իսկ դերասանուհին այնտեղ լեսբուհու կերպար է կերտել:

Բայց գլխավորը. նա սաենտոլոգիա է դավանում, որով սկսել է տարվել 2007 թվականին: Իսկ այդ նշանակում է, որ միությունը հաստատ երաշխավորված է հավատավոր եղբայրների կողմից, որոնց կարծիքին Թոմը հետեւում է:



© NEWS.am STYLE