Ի գիտություն աղջիկների. մաշկը սպիտակեցնող դիմակ կարտոֆիլով եւ բնական յուղերով

19:21   19 ապրիլի, 2014

Բացի այն, որ կարտոֆիլը Բելառուսի ազգային արժեք է, այն նաեւ մեր մաշկի փրկիչն է։ Պարզվում է՝ կարտոֆիլը մաշկը սպիտակեցնող լավագույն միջոցներից է։ Արդյունավետության տեսանկյունից այն չի զիջում վարունգին ու մաղադանոսին, որոնք հաճախ են օգտագործվում մաշկը սպիտակեցնող միջոցների բաղադրության մեջ։

Եկեք մեր գեղեցկության բաղադրատոմսերին ավելացնենք կարտոֆիլով, կաթով եւ բնական յուղերով տնային դիմակը, որը սպիտակեցնում ու թարմացնում է մաշկը։

Անհրաժեշտ բաղադրիչները

միջին չափսի մեկ կարտոֆիլ;

1 թ/գ ձիթապտղի յուղ;

1 թ/գ նուշի յուղ;

2 թ/գ կաթ կամ անյուղ սերուցք։

Կարտոֆիլը կեղեւով եփել, մաքրել եւ տրորել։ Ստացված խյուսին ավելացնել յուղերն ու կաթը (սերուցքը)։ Լավ խառնել։ Զանգվածը քսել մաքուր մաշկին, 10 րոպե անց գոլ ջրով լվանալ։ Գործողությունից հետո խորհուրդ չի տրվում լվանալու կոսմետիկ միջոցներ, ինչպես նաեւ կրեմ օգտագործել։

Դիմակն օգտագործեք մեկ ամսվա ընթացքում շաբաթը մեկ անգամ եւ արդյունքը երկար չի սպասեցնի։

Աղբյուրը՝ liza.ua



© NEWS.am STYLE