Արտահայտություններ, որոնք մագնիսի նման ձգում են փողը

20:05   19 ապրիլի, 2014

Փող։ Քանի որ մենք սպառող հասարակություն ենք, ապա կախված ենք թվերով զարդարված այդ գունավոր թղթերից։ Շրջապատում ասում են, որ հարստանալու համար պետք է պարզապես փոխել փողի հանդեպ վերաբերմունքը։ Հըըմ, եթե դուք ամբողջությամբ մոռացել եք հոգեւորի մասին եւ փողն աշխարհում ամենակարեւորն է ձեզ համար, ապա հիշեք եւ կանոնավոր մի քանի արտահայտություն օգտագործեք, որոնք մագնիսի նման ձգում են խշխշան թղթադրամները։

Խանութում վճարելով հերթական գնումների համար՝ ասեք հետեւյալ խոսքերը (ըստ ընտրության)

Ես հեշտությամբ բաց եմ թողնում փողը, քանի որ վստահ եմ, որ դրանք շուտով հետ են գալու։

Այսքան փող վաստակելու համար բազմաթիվ միջոցներ կան։

Ես բաժանվում եմ այս փողերից, քանի որ գիտեմ, որ ունեմ այն, ինչ հարկավոր է։

Ծախսելով փողերը՝ ես աջակցում եմ հասարակությանը, որում ապրում եմ, իսկ այն աջակցում է ինձ։

Իսկ ահա թե ինչ պետք է ասել փող ստանալիս

Ես անսահման շնորհակալ եմ այս փողերի համար եւ երջանիկ, որ ամբողջությամբ դրանց իշխանության տակ չեմ։

Տիեզերքին շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ ունեմ եւ ուրախ, որ հնարավորություն ունեմ եւս ինչ-որ բան ստանալ։

Ես հիանալի նվեր եմ ստացել եւ գնահատում եմ այն ըստ արժանվույն։

Ես վստահ եմ, որ ունեմ այն ամենը, ինչի կարիքն ունեմ։

Աղբյուրը՝ liza.ua



© NEWS.am STYLE