Առավոտյան ինտելեկտուալ թեսթ. պարզիր, թե որքան խելացի ես

10:06   18 ապրիլի, 2014

Եվ այսպես՝ բարի առավոտ, Երեւան։ Դուք եկել եք աշխատանքի եւ լավ տեսք ունեք, չնայած երեւանյան երթեւեկության մեջ նյարդեր եք քայքայել։ Ահա ձեզ թեսթ, որը կօգնի արագ վերականգնել ուժերը։ Պետք է արագ պատասխանել, առանց մտածելու եւ անտեղի ժամանակ վատնելու։ 

1. Դուք մրցույթի եք մասնակցում եւ անցել եք վազորդին, ով երկրորդ տեղն է զբաղեցնում։ Ի՞նչ դիրք եք դուք զբաղեցնում։

Պատասխան. եթե դուք պատասխանել եք, որ առաջինն եք, ապա դուք սխալ եք։ Դուք անցել եք երկրորդ վազորդին, այնպես որ՝ դուք այժմ երկրորդ տեղում եք։

Փորձեք երկրորդ հարցին սխալ չպատասխանել։

2. Դուք անցել եք վերջին վազորդին, ո՞ր տեղում եք այժմ։

Պատասխան. Եթե դուք պատասխանել եք նախավերջին, ապա կրկին սխալվել եք։ Մտածե՛ք։ Ինչպե՞ս կարելի է անցնել վերջին վազորդին։ Եթե դուք նրա հետեւից եք վազում, ուրեմն նա վերջինը չէ։ Ճիշտ պատասխան. այդ հնարավոր չէ։ Պարզվում է՝ ուղեղի օգտագործումը ձեր ուժեղագույն կողմը չէ։ Ինչ էլ լինի, եւս մեկ հարց։ Ոչինչ մի գրեք, հաշվիչ մի օգտագործեք ու հիշեք. պետք է արագ պատասխանեք։

3. Վերցրեք 1000։ Ավելացրեք 40, ավելացրեք եւս մեկ 1000, հետո՝ 30, եւս մեկ 1000, գումարած 20, գումարած 1000, գումարած 10։ Ի՞նչ ստացվեց։

Պատասխանը 5000… Կրկին սխալ է։ Ճիշտ պատասխանը 4100 է։ Փորձեք հաշվիչով հաշվել։ Այսօր միանշանակ ձեր օրը չէ։ Գուցե հաջո՞րդ հարցը ստացվի։

4. Մերիի հայրը 5 աղջիկ ունի։ 1. Չաչա 2. Չեչե 3. Չիչի 4. Չոչո։ Հարց. ի՞նչ է հինգերորդ աղջկա անունը։ Արա՛գ մտածեք։ Պատասխանը մի փոքր ներքեւում փնտրեք։

Պատասխան. Չուչո՞ւ։ ՈՉ: Իհարկե, նրա անունը Մերի է։ Եվս մեկ անգամ կարդացեք հարցը։ Դուք ամենաթույլ օղակն եք, ցտեսություն։

Աղբյուրը՝ test.neolove.ru



© NEWS.am STYLE