Ուկրաինացիները Ղրիմում բարձրախոսով Շերի երգերն են միացրել՝ ի պատասխան պրոռուսական քարոզի

18:46   17 ապրիլի, 2014

Ուկրաինացիները Ղրիմում բարձրախոսով Շերի երգերն են միացրել՝ ի պատասխան պրոռուսական քարոզի: Ըստ BBC-ի, Ղրիմի լրագրողներից մեկը բրիտանական թերթերին ասել է, որ Թեոդոսիայում տեղակայված ուկրաինական ծովային ռազմակայանում, ի պատասխան պրոռուսական քարոզի, բարձրախոսով ամերիկյան երգչուհու երգերն են միացրել:

ԱՄՆ բանակի նախկին սերժանտ Հերբերտ Ֆրիդմենը, ուսումնասիրելով կատարվածը, ընդգծում է, որ հոգեբանական պատերազմում երաժշտությունը կարող է ավերիչ զենք դառնալ: Շերի երգերը, ի տարբերություն Ջասթին Բիբերի ստեղծագործությունների, առայժմ ստուգված չեն Սոմալիի ծովահենների կողմից, բայց արդեն հնչել են Ղրիմում:

«Հիմնական նպատակները երկուսն են,- պատմել է նա BBC-ի Today ռադիոհաղորդմանը: Նախ՝ այդ բարձրացնում է ձեր զինվորների տրամադրությունն ու լավացնում նրանց հոգեբանական վիճակը, ամրացնում է ոգին, ստիպում առաջ գնալ ու մարտնչել: Մյուս կողմից, այդ կարող է հակառակորդի վրա հոգեբանական ճնշում գործադրել, օրինակ՝ չթողնել նրան քնել, հոգեբանորեն ճնշել: Շատ բան է կախված երաժշտության ընտրությունից, այն կարող է հուսալքել, կարող է նյարդերի վրա ազդել»:

Իր հերթին, երգի ճիշտ ընտրությունն օգնում է պաշտպանվել: Բրիտանական նավաստիները հայտնագործել են, որ եթե միացնեն Բրիթնի Սփիրսի ամբողջ երգացանկը, ապա այդ կվախեցնի Սոմալիի ծովահեններին:

«Այդ այնքան արդյունավետ է, որ կարելի է գործի չդնել հրազենը,- պատմել է կապիտանի օգնական Ռեյչըլ Օուենսը:- Երբ ծովահենները լսեցին Բրիթնիին, նրանք շրջվեցին ու փախան»:



© NEWS.am STYLE