Ալսուն մանկական լուսանկար է հրապարակել

11:45   18 ապրիլի, 2014

Երգչուհի Ալսուն իր միկրոբլոգում ընտանեկան արխիվից լուսանկար է հրապարակել:

«Պողպատե աղջիկը»,- մակագրել է երգչուհին:

Երկրպագուները հաճոյախոսություններ են շռայլել Ալսուի հասցեին. «Չի փոխվել: Ավելի գեղեցիկ է դարձել», «Ինչ սիրունիկն է», «Ալսու, միշտ անթերի տեսք ունեք»:

Հիշեցնենք, որ վերջերս Ալսուն ներկայացրել էր «Дочь отца» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Ճանաչված արտիստուհին երգը նվիրել է հորը՝ գործարար Ռալիֆ Սաֆինին:

Հոլովակում երեկոյան շքեղ զգեստ հագած Ալսուն դաշնամուր է նվագում՝ երգի բառերի միջոցով սեր խոստովանելով հորը: Հոլովակում ընտանեկան արխիվից լուսանկարներ են ցուցադրվում: Հանդիսատեսը հնարավորություն ունի դիտել Ալսուի մանկական ձայնագրությունները, ինչպես նաեւ հատված նրա շքեղ հարսանիքից, որտեղ երգչուհին վալս է պարում Ռալիֆ Սաֆինի հետ:



© NEWS.am STYLE