Կաննի փառատոն-2014. թուրքական ծագմամբ գերմանացի ռեժիսորը լքել է փառատոնը

19:31   17 ապրիլի, 2014

Թուրքական ծագմամբ գերմանացի հայտնի կինոռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ եւ դերասան Ֆաթիհ Ակինը լքել է Կաննի փառատոնը: Մրցութային հիմնական ֆիլմերի ցանկը հայտարարելուց մեկ օր առաջ Ֆաթիհ Ակինը փառատոնից հանել է իր The Cut ֆիլմը:

Ռեժիսորը, ում հիմնական հաղթողներից էին համարում, չի բացատրել իր գործողությունների պատճառը, այլ միայն նշել է, որ այդ անում է անձնական պատճառներով: Ակինի ֆիլմի մասին հայտնի է միայն, որ այն նկարահանվել է ինքնատիպ ոճով. Սերջիո Լիոնեի եւ Չառլի Չապլինի վեսթերնների խառնուրդի տեսքով: Ֆիլմում գլխավոր դերում հանդես է եկել ֆրանսիական դերասան Թահար Ռահիմը:

Աղբյուրը՝ premiere.fr



© NEWS.am STYLE