Ֆրիսկեի ընկերուհի. «Ժաննան 4-րդ կարգի քաղցկեղ չունի»

12:27   18 ապրիլի, 2014

Ժաննա Ֆրիսկեի ընկերուհի Օլգա Օրլովան երգչուհու երկրպագուներին ուղղված հայտարարություն է տարածել՝ նշելով, թե վրդովված է համացանցում Ժաննայի մասին կատարվող անիմաստ գրառումներից եւ պնդում է, որ երգչուհու հիվանդության վերաբերյալ տարածվող տեղեկատվության մեծ մասը չի համապատասխանում իրականությանը: Հիշեցնենք, որ Ժաննա Ֆրիսկեն ԱՄՆ-ում բուժվում է գլխուղեղի քաղցկեղի դեմ:

«Պետք չէ իմ էջում գովազդել բուժման սեփական կասկածելի մեթոդները, որոնց օգնությամբ հնարավոր է հեշտությամբ բուժել չորրորդ կարգի քաղցկեղը: Հավատացեք, Ժաննայով զբաղվում են աշխարհի լավագույն ուռուցքաբանները»,- գրել է Օլգան:

«Блестящие» խմբի նախկին մեներգչուհին տեղեկացրել է, որ չնայած տարածված լուրերին, Ժաննա Ֆրիսկեի ախտորոշումն այն չէ, ինչ գրում են ԶԼՄ-ները, չորրորդ կարգի քաղցկեղ չէ: Բժիշկների իրական եզրակացության մասին Օլգան իր միկրոբլոգում չի պատմել: Տարօրինակ է միայն այն, որ երկար ժամանակ մամուլը գրում էր հենց այդ ախտորոշման մասին, իսկ Օլգա Օրլովան այն հերքել է հիմա միայն:

Աղբյուրը՝ Ivona



© NEWS.am STYLE