Անաստասիա Վոլոչկովան համաձայնել է Հեռավոր Արեւելքի քաղաքներից մեկի քաղաքապետի հետ բաղնիք գնալ

12:46   18 ապրիլի, 2014

Պատերազմի ժամանակ բոլոր միջոցներն ընդունելի են: Երգչուհի Վալերիայի եւ պարուհի Անաստասիա Վոլոչկովայի «աստղային պատերազմը» նոր թափ է հավաքում: Միմյանց հասցեին տհաճ հայտարարություններից հետո երգչուհու փաստաբան Սերգեյ Ժորինը հայտարարեց, որ Վալերիան դատի է տվել Վոլոչկովային:

Բացի այդ, իր միկրոբլոգում փաստաբանը հրապարակել է Անաստասիա Վոլոչկովայի եւ Հեռավոր Արեւելքի քաղաքներից մեկում ենթադրյալ կորպորատիվ միջոցառման անցկացման մասին պատվիրատուի հեռախոսային խոսակցության ձայնագրությունը: Զրույցի ընթացքում պարուհին համաձայնել է ոչ պաշտոնական հոնորարով ելույթ ունենալ, ինչպես նաեւ պատրաստ է եղել խնջույքը «շարունակել» բաղնիքում, բայց արդեն առանց պատվիրատուի կնոջ:

Աղբյուրը՝ Heat



© NEWS.am STYLE