Ռուսական հայտնի դերասանի մոտ ինքնասպանության փորձից հետո կարող է խելապակասություն զարգանալ

13:21   18 ապրիլի, 2014

Ռուսական հայտնի սկանդալային դերասան 36-ամյա Ալեքսեյ Պանինը մեկնել է Իսրայել՝ տեղի մասնագետների մոտ ամբողջական բուժզննում անցնելու նպատակով:

Ըստ Ivona-ի, նյարդային խանգարման եւ ինքնասպանության փորձից հետո Պանինը որոշել է ամբողջական հետազոտություն անցնել: Իսրայելական մասնագետները ռուսական աստղի մոտ բավական լուրջ խանգարում են ախտորոշել:

Հայտնի այցելուին բժիշկներն առանձին հիվանդասենյակ են հատկացրել: Դերասանին համալիր ախտորոշում են կատարել, որի արդյունքները բժիշկները «ոչ սփոփիչ» են որակել: Պանինի մոտ կախվածություն են հայտնաբերել, որը հետագայում կարող է խելապակասության հանգեցնել: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:



© NEWS.am STYLE