Բրեդ Փիթն իր հետ ընթրիքը վաճառում է 15 հազար ֆունտ սթեռլինգով

13:49   18 ապրիլի, 2014

Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը 15 հազար ֆունտ սթեռլինգով իր հետ ընթրիք է վաճառում: Ուրախացեք, «Աշնան լեգենդների» հարուստ երկրպագուներ: Groupon կայքը հոլիվուդյան դերասանի բարեգործական «Make it Right» կազմակերպության հետ համատեղ գործարք է կնքել, որով աստղի հետ ընթրիքի տոմսեր են վաճառքի հանում:

Երջանիկ գնորդին, ով պատրաստ է կուռքի համար 15 հազար ֆունտ վատնել, ինքնաթիռով Մեծ Բրիտանիայից կհասցնեն Նոր Օռլեան եւ երեք օրով կտեղավորեն W Hotel հինգ աստղանի հյուրանոցում: Փաթեթը ներառում է Make It Right gala բարեգործական երեկոյի երկու անձի համար նախատեսված տոմս, որտեղ էլ կայանալու է Բրեդ Փիթի հետ հանդիպումը:

Հետո երջանիկը մեկնելու է Բրունո Մարսի եւ Kings of Leon խմբի բարեգործական ելույթին: Աստղի հետ ընթրելու հնարավորություն կստանան Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիները, ովքեր համապատասխան հայտ կներկայացնեն եւ նշված գումարը կփոխանցեն բարեգործական կազմակերպության հաշվին: Մայիսի 6-ին հավակնորդներից վիճակահանությամբ երկու հոգի կընտրվի, ովքեր կմեկնեն Նոր Օռլեան՝ Փիթի հետ հանդիպման:

Բրեդ Փիթի «Make It Right» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2007թ.: Դերասանը Նոր Օռլեանի 150 ընտանիքների համար անվտանգ ու էներգետիկ առումով անկախ տների կառուցման համար գումար է հավաքում: 2005թ. «Քեթրին» փոթորկի հետեւանքով տեղաբնակները կորցրել են իրենց տներն ու ունեցվածքը: Հայտնի դերասանը որոշել է օգնել նրանց, որպեսզի կարողանան կանոնավոր կյանքին վերադառնալ:

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Groupon-ի, Getty Images-ի



© NEWS.am STYLE