Վոլոչկովան պատմել է, թե ինչպես են օլիգարխները Մեծ թատրոնի պարուհիներից իրենց համար սիրուհի պատվիրում

14:23   18 ապրիլի, 2014

Մինչ երգչուհի Վալերիայի եւ Անաստասիա Վոլոչկովայի միջեւ «աստղային պատերազմը» նոր թափ է հավաքում, ռուսական բալետի արտիստուհին ուկրաինական հեռուստաալիքներից մեկի «Педан-Притула Шоу» հաղորդման ընթացքում պատմել է, թե ինչու է խղճում հարուստներին:

Հաղորդման հյուր Վոլոչկովան լսելով չէ, որ գիտի օլիգարխների հետ հարաբերությունների մասին, քանի որ հարուստների հետ նրա սիրավեպերի մասին գրել են նախկին խորհրդային տարածքի բոլոր ԶԼՄ-ները:

Զրույցի ընթացքում Վոլոչկովան հայտարարել է. «Ես այնքան մարդու եմ ճանաչում օլիգարխիկ խրախճանքների աշխարհից: Նրանք շատ փող ունեն: Բայց դժբախտ մարդիկ են, ովքեր չեն կարողանում գտնել իրենց իսկական սերը: Նրանք ինքնաթիռներով ու զբոսանավերով են չափվում, բայց չեն կարողանում նորմալ հարաբերություններ գտնել»:

Հաղորդավարը նշել է, որ որոշ օլիգարխներ իրենց համար կին են ընտրում հենց թատրոնների բեմից եւ Վոլոչկովային անկեղծության է մղել:

«Մեծ թատրոնի նախկին ղեկավարությունն այնպիսի պատմություններ էր սարքում: Նրանք հատուկ համերգներ ու երեկոներ էին կազմակերպում, որտեղ աղջիկներին ցուցակով էին տանում: Իսկ այնտեղ հայտարարում էին, որ շարունակություն է լինելու: Բայց ինձ այդ իրավիճակը չէր վերաբերվում, քանի որ ես այդ ժամանակ թատրոններից ու դերերի քանակից կախվածություն չունեի, ես իմ սեփական համերգային շոուն ունեի»,- անկեղծացել է Անաստասիան:

Աղբյուրը՝ Ivona



© NEWS.am STYLE