Վալերիայի ամուսին. «Վոլկոչկովան հանդիպման է եկել առանց կիսավարտիքի: Դրանից հետո ո՞վ է պոռնիկը»

15:25   18 ապրիլի, 2014

Ռուսական բալետի արտիստուհի Անաստասիա Վոլոչկովայի եւ երգչուհի Վալերիայի միջեւ սկանդալը հեղեղել է ռուսական մամուլը: Դատական հայցից բացի, «ռազմական գործողություններն» արդեն տեղափոխվել են ռուսական շոու-բիզնեսին հատուկ դաշտ. արտիստները գործի են դրել «միմյանց վրա ցեխ շպրտելու» միջոցը:

Վալերիան եւ նրա ամուսինը՝ պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը, Վոլոչկովայից հրապարակային ներողություն են սպասում «քաղաքական պոռնկություն» արտահայտության համար:

Իր հերթին, Պրիգոժինը մի դեպք է հիշել, երբ Նաստյան նրա ընկերներից մեկի մոտ փող խնդրելու է գնացել:

Պրոդյուսերի ընկերը պատմել է, որ երբ Վոլոչկովան իր մոտ փող խնդրելու է եկել, հանել է վերարկուն եւ պարզվել է, որ գրեթե մերկ է: «Դրանից հետո ո՞վ է պոռնիկը»,- վրդովվել է Պրիգոժինը: Միաժամանակ, Վալերիայի փաստաբանն արդեն քննչական մարմնին դիմում է ներկայացրել՝ խնդրելով ուսումնասիրել Վոլոչկովայի հարկերը: Որպես ապացույց նա ուշադրություն է դարձրել պատվիրատուներից մեկի հետ պարուհու հեռախոսային խոսակցության ձայնագրության վրա:

Աղբյուրը՝ Paparazzi



© NEWS.am STYLE