Թինա Կանդելակին ցնցել է դեմքի մաշկի ձգմամբ

14:51   18 ապրիլի, 2014

Ռուսական ճանաչված հաղորդավարուհի Թինա Կանդելակին մասնակցել է Forbes-ի երեկույթին, որին հրավիրված են եղել աշխարհի ամենաազդեցիկ մարդիկ:

Շատ արագ համացանցում միջոցառումից լուսանկարներ են հայտվել, իսկ սոցիալական ցանցերի օգտատերերից շատերը նկատել են, որ Կանդելակին շատ զուսպ է եղել եւ գրեթե բոլոր լուսանկարներում դեմքի հանգիստ արտահայտությամբ է:

Օգտատերերն անմիջապես եզրակացրել են, որ Կանդելակին դեմքի ձգում կատարելու հարցում չափն անցել է:

«Այս ազդեցիկ կինն ավելի բնական է, քան Թինան», «Դեմքի փոխարեն արդեն ինչ-որ դիմակ է…»,- գրել են մեկնաբանություններում:

Աղբյուրը՝ Paparazzi



© NEWS.am STYLE