Ալլա Թումանյանը, Ալեքսանդր Խաչատրյանը, Նարեկ Ներսիսյանը եւ այլք՝ Դիանա Գրիգորյանի հեղինակած նոր սերիալում

16:13   18 ապրիլի, 2014

«Նոր Ալիք» հեռուստաընկերությունը եւ DIMM Media Group-ը Լոս Անջելեսում օրերս սկսել են նոր բազմասերիանոց հեռուստաֆիլմի նկարահանման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է հեռուստահաղորդավար Արա Ղազարյանը։

Սցենարի հեղինակը Դիանա Գրիգորյանն է։ Հեռուստաֆիլմը կոչվում է «Կտակով Թագուհին»։ Նախագծում հանդես են գալիս սիրված դերասաններ Ալլա Թումանյանը, Ալեքսանդր Խաչատրյանը, Լեւոն Շառաֆյանը, Ալիս Կապլանջյանը, Շահեն Բադալյանը, Դավիթ Սեխպեյանը, Արթուր Դարբինյանը, Անջել Գայանե Մարտիրոսյանը, Սոնա Կարամյանը (Սիանա Քեյ), Նարեկ Ներսիսյանը, Սուսաննա Նիդելյանը, Մեգգի Գրիգորյանը։



© NEWS.am STYLE