Երգչուհի Զառան ռոմանտիկ զգեստով լուսանկար է հրապարակել

16:24   18 ապրիլի, 2014

Ռուսական երգչուհի Զառան հանգստանում է Դոմինիկյան հանրապետությունում: Ճանաչված աստղն իր միկրոբլոգում արդեն լուսանկարների շարք է հրապարակել:

Դրանցից մեկում Զառան ներկայացել է ռուսական LNfamily ապրանքանիշի ռոմանտիկ զգեստով:

Բաց ուսերով եւ լապտեր-թեւքերով նուրբ երկնագույն կտորից զգեստն ընդգծել է երգչուհու բրոնզագույն մաշկը: Զառան կերպարը լրացրել է ծղոտե գլխարկով, արեւային ակնոցով եւ մի քանիի գունավոր ապարանջանով:



© NEWS.am STYLE