Առնոլդ Շվարցենեգերը հիվանդանոցում ծաղրել է որդուն

16:48   18 ապրիլի, 2014

Հոլիվուդյան հայտնի դերասան, Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը հիվանդանոցում ծաղրել է որդուն: 64-ամյա արտիստն իր միկրոբլոգում վերջերս վիրահատված 20-ամյա որդու՝ Պատրիկի հետ լուսանկար է հրապարակել:

Մինչ Պատրիկն անգիտակից պառկած փորձում էր դուրս գալ անզգայացումից, Առնոլդը, իր կարծիքով, բավական զվարճալի լուսանկար է արել:

Հավանաբար, Պատրիկը հումորի նույն զգացումն ունի, ինչ հայրը, այդ պատճառով նա մեկնաբանել է լուսանկարը. «Հաջող վիրահատություն: Ես վերականգնվում եմ: Շնորհակալ եմ Շվարցենեգերին՝ այս լուսանկարն անելու համար, մինչ ես անգիտակից վիճակում էի»:

Աղբյուրը՝ EOnline



© NEWS.am STYLE