45-ամյա Քայլի Մինոուգը՝ Vogue-ի շապիկին

17:32   18 ապրիլի, 2014

Ճանաչված երգչուհի Քայլի Մինոուգը հայտնվել է ավստրալական Vogue-ի շապիկին: 45-ամյա աստղը կեցվածք է ընդունել հայտնի դիզայներների զգեստներով:

Հիշեցնենք, որ վերջերս Մինոուգը ներկայացրել է Sexercize երգի տեսահոլովակը: Երգը դարձել է ճանաչված ավստրալուհու Kiss Me Once նոր ալբոմի երկրորդ պաշտոնական սինգլը: «Kiss Me Once» ձայնասկավառակը Քայլի Մինոուգի 12-րդ ալբոմն է: 2012թ. երգչուհին նշեց կարիերայի 25-ամյակը: Նախորդ՝ «Aphrodite» սկավառակը Քայլին թողարկել է 2010 թվականին:



© NEWS.am STYLE