Երկրպագուներն Անիտա Ցոյին «Սվարովսկի» քարերով ավել են նվիրել

18:35   18 ապրիլի, 2014

Ռուսական ճանաչված երգչուհի Անիտա Ցոյի երկրպագուները նրան արտասովոր ավել են նվիրել: Ըստ Starhit-ի, երգչուհու ֆան-ակումբը սիրելի արտիստուհուն «Սվարովսկի» քարերով ավել է նվիրել:

Ցոյը նվերի լուսանկարը հրապարակել է իր Instagram-ում եւ շնորհակալություն հայտնել: «Շնորհակալություն, սիրելիներս: Ձեռքս չի գնա դրանով ավլել: Կկախեմ պատից»,- գրել է երգչուհին:

Ավելի վաղ Ցոյն իր միկրոբլոգում որդու՝ Սերգեյի հետ լուսանկար էր հրապարակել: Տղան Լոնդոնից վերադարձել է՝ արձակուրդը հարազատների հետ անցկացնելու համար:



© NEWS.am STYLE