Ինչպես լոլիկի մեջ ձվածեղ պատրաստել

20:07   21 ապրիլի, 2014

Ձվածեղ լոլիկի մեջ. եթե դեռ չեք փորձել այս գլուխգործոցը, ապա խորհուրդ ենք տալիս: Այն շատ համեղ նախաճաշ է, որը կարելի է ջեռոցում պատրաստել: Ուտեստը պատրաստելը դյուրին է, մեծ ջանք չպահանջող:

Ցանկալի է այնպիսի լոլիկներ վերցնել, որոնք մսոտ են համարվում: Բարակ պատերով հյութեղ լոլիկները հարմար չեն: Դրանք լվանում ենք, վերեւի հատվածը կտրում: Թեյի գդալով հեռացնում ենք միջուկը:

Միջուկը հարկավոր չէ, այն կարելի է ուտել, թողնել վիտամինային կոկտեյլների համար եւ այլն:

Լոլիկները դնում ենք թավայի կամ նրբաթիթեղի վրա: Յուրաքանչյուր լոլիկի մեջ հում ձու ենք դնում, ավելացնում ենք աղ եւ պղպեղ, իսկ վրան ցանկացած տեսակի պանիր դնում:

Եթե լոլիկները փոքր են, ձուն նույնպես կարելի է փոքր վերցնել, օրինակ՝ լորի: Խոշոր լոլիկի համար կարելի է հավի մեծ ձու վերցնել:

Լոլիկները ջեռոցում այնքան պետք է մնան, մինչեւ դեղնուցը պնդանա, իսկ պանիրը՝ հալվի: Պատրաստի ձվածեղի վրա կտրատած կանաչի ենք լցնում (սամիթ, համեմ): Ձվի վրա կարելի է նաեւ ձիթապտուղ, խոզապուխտ, տապակած սունկ կամ եփած բրինձ լցնել:

Աղբյուրը՝ gotovim-doma.ru



© NEWS.am STYLE