Սուրբ Զատիկ. ինչպե՞ս զարդարել սեղանը եւ տունը

11:31   19 ապրիլի, 2014

Մոտենում է քրիստոնյա աշխարհի կարեւորագույն տոներից մեկը՝ Քրիստոսի Հարության տոնը, որն այս տարի գրեթե ամբողջ աշխահում նշվում է ապրիլի 20-ին:

Սուրբ Զատկի սեղանի ամենակարեւոր կերակրատեսակների մասին NEWS.am STYLE-ն արդեն գրել է, իսկ այսօր կներկայացնենք, թե ինչպես կարելի է զարդարել տոնական սեղանը:

Առաջինը, բնականաբար, ցորենն է, որի մեջ շարում են ներկված հավկիթները: Դա պետք է նախապես աճեցնել տարայի մեջ՝ ցորենը լցնելով բամբակի վրա եւ պարբերաբար ջրելով, սակայն եթե չեք հասցրել անել դա, հոգ չէ, Զատկի նախօրեին ամեն քայլափոխի կարելի է հանդիպել դրանցից եւ գնել:


Եթե ձեռքի տակ խոտ չկա, ապա կարող եք հավկիթները ծղոտից զամբյուղի մեջ լցնել, որը կարող եք զարդարել ժապավեններով, գունավոր ժանյակներով եւ հատուկ Զատկի համար արտադրվող փոքրիկ զատիկներով եւ ճուտիկներով:


Զատկական սեղանի գեղեցիկ ձեւավորումներից է Կենաց ծառը՝ զարդարված տարատեսակ հավկիթներով: Այն կարելի է պատրաստել ծառի ճյուղերից:


Մոմերը յուրահատուկ տեսք են հաղորդում ցանկացած սեղանին, այնպես որ՝ կարող եք հավկիթի ձեւով կամ տոնի այլ խորհրդանիշի պատկերով մոմեր դնել սեղանին:


Ստորեւ ներկայացնում ենք նաեւ, թե ինչպես կարելի է զարդարել տունը Սուրբ Զատկի շնչով:



© NEWS.am STYLE