Երգչուհի Լեդի Գագան կորցրել է ատամը

11:12   19 ապրիլի, 2014

Լեդի Գագայի երկրպագուներ, մի մտահոգվեք: Ոչ ոք չի հարձակվել Ստեֆանի Ջոան Անջելինա Ջերմանոտտայի, այսինքն՝ Լեդի Գագայի վրա, եւ ոչ ոք մուրճով նրա ատամները չի կոտրել:

28-ամյա երգչուհին Twitter-ում տխուր դեմքով եւ խաղալիք կապիկով լուսանկար է հրապարակել (ի դեպ, Գագան 40 մլն բաժանորդ ունի):

Լեդի Գագան նշել է, որ վիրաբույժը հեռացրել է իր իմաստության ատամը, եւ հիմա իրեն ժամանակ է հարկավոր՝ ուշքի գալու եւ համաշխարհային շրջագայությունը սկսելու համար:

«Շրջագայությունից առաջ հեռացրեցի իմաստության ատամս: Չեմ կարողանում ուտել: Պատրաստվում եմ բլենդերում հարել կոլոլակը»,- լուսանկարը մակագրել է երգչուհին:



© NEWS.am STYLE