Քիմ Քարդաշյանը Kardashian Kollection-ից զգեստով կազմվածքն է ցուցադրել

14:17   19 ապրիլի, 2014

Ամերիկյան ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը Kardashian Kollection-ից զգեստով կազմվածքն է ցուցադրել: 33-ամյա Քիմը գնացել է իր տատիկի՝ Մերի Ջո Շենոնի մոտ ճաշելու:

Քիմը սեփական հավաքածուից զգեստ է ընտրել: Այն լավագույնս գովազդելու համար որոշել է ցուցադրել, թե որքան գեղեցիկ է հենց իր հագին, քանի որ ընդգծում է կազմվածքի բոլոր բարեմասնությունները: Ի դեպ, զգեստը 110 դոլար արժե:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Քիմ Քարդաշյանը կարծում է, թե որքան մեծ է իր հետույքը, այնքան ինքը սեքսուալ է: Քիմը 30 հազար դոլար է ծախսել՝ հետույքը մեծացնելու համար:

Աղբյուրը՝ Daily Mail 

Լուսանկարները՝ Splash-իX17Online-ի



© NEWS.am STYLE