Ռուսաստանի ամենաոճային տիկին է ճանաչվել Քրիստինա Օրբակայտեն

12:05   24 նոյեմբերի, 2012

«Կոմսոմոլսկայա պրավդա» - ի տարբերակով ամենաոճային տիկինը երգչուհի եւ դերասանուհի Քրիստինա Օրբակայտեն է։ «Սովորաբար ես ինքս եմ որոշում իմ ոճը։ Սակայն հետաքրքրությամբ ծանոթանում եմ նաեւ նոր ոճաբանների, դիմահարդարների հետ, ովքեր ինչ-որ անսովոր ու հետաքրքիր բան կարող են առաջարկել», - հայտարարել է երգչուհին «ԿՊ»-ին տված հարցազրույցներից մեկում։

Երկրորդ տեղում է հայտնվել երգչուհի Ալսուն։ Ըստ նրա, նա երբեք դիետա չի պահում։ Նա կարծում է, որ գեղեցկության գլխավոր գաղտնիքը սերն է։ «Սիրահարված կինը միշտ ոճային ու գեղեցիկ տեսք ունի», - ասել է նա։

«Բրոնզը» բաժին է ընկել դերասանուհի եւ «Բրիգադա» սերիալի աստղ Եկատերինա Գուսեւային։



© NEWS.am STYLE