Լիլուն, Լայանան, Արսեն Գրիգորյանը եւ այլք՝ Կարեն Մկրտչյանին նվիրված բարեգործական համերգում

15:04   19 ապրիլի, 2014

Դերասան Կարեն Մկրտչյանի բուժման նպատակով գումար հայթհայթելու աշխատանքները շարունակվում են: Այս անգամ կազմակերպվել է բարեգործական համերգ, ուր ելույթ կունենան Լիլուն, Լայանան, Արսեն Գրիգորյանը, Գոհար Հարությունյանը, Օլգա Այվազյանը, Լիդուշիկը եւ հայտնի շատ այլ մարդիկ:

Համերգը կկայանա մայիսի 10-ին, ժամը 18:00-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում:




© NEWS.am STYLE