Որտե՞ղ են ապրում սեքսուալ առումով ամենաակտիվ կանայք

23:03   19 ապրիլի, 2014

Սեքսուալ առումով ամենաակտիվ կանայք ապրում են Ավստրիայում: Նման եզրակացության են հանգել գիտնականները, ովքեր պնդում են, որ ի տարբերություն այլ երկրների կանանց, ավստրուհիներն ավելի հաճախ են փոխում իրենց սեռական զուգընկերներին:

Չեխ մոդել Պետրա Նեմցովա


Այդ հաստատվել է հետազոտության արդյունքում: Ուսումնասիրելով գեղեցիկ սեռի ներկայացուցիչների սեռական կյանքը՝ գիտնականները հայտնաբերել են, որ ավստրուհիները միջինը 9 զուգընկերոջ հետ են սեռական կապ ունենում: Համեմատության համար նշենք, որ սեքսուալ առումով ակտիվ կանանց վարկանիշում երկրորդ տեղում չեխ եւ հունգարացի կանայք են՝ 7 զուգընկեր ցուցանիշով:

Հունգարացի մոդել Բարբարա Պելվին


Ավելի ամաչկոտ կամ պահպանողական են Լատվիայի եւ Լեհաստանի բնակչուհիները, որոնց սեռական փորձը սահմանափակվում է 2-4 զուգընկերով: Իսկ ահա ամենահավատարիմը վիետնամուհիներն են: Այս կանայք ամբողջ կյանքի ընթացքում հավատարիմ են միայն մեկ զուգընկերոջը:

Այս գիտնականները, հավանաբար, հետազոտություն չեն անցկացրել Ռուսաստանում:

Աղբյուրը՝ hochu.ua



© NEWS.am STYLE