Աննա Սեմենովիչը ներկայացել է շքեղ զգեստով

16:16   19 ապրիլի, 2014

Ռուսական ճանաչված երգչուհի Աննա Սեմենովիչն իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով նոր զգեստը:

«Պուտերն այս տարի նորաձեւ են, անձամբ ինձ դուր են գալիս: Սիրում եմ սեթեւեթանքը»,- գրել է Անյան:

Հիշեցնենք, որ Սեմենովիչը վերջերս ճանաչվել է ռուսական շոու-բիզնեսի ամենաբնական աստղը: Շոու-բիզնեսը գնահատողները հարցում են անցկացրել՝ փորձելով պարզել, թե ով է ամենաբնական երգչուհին: Թեկնածուների թվում են եղել նաեւ Անի Լորակը, Նյուշան, Վերա Բրեժնեւան, Վիկտորիա Լոպիրեւան, սակայն Աննայի բնական գեղեցկությունը հետեւում է թողել մրցակիցներին: Արտիստուհին իսկապես բավական հաճախ է առանց դիմահարդարման լուսանկարներ հրապարակում, ամենեւին չի ամաչում իր փարթամ կազմվածքից, հաճախ է անկեղծորեն ժպտում իր հանդիսատեսին:



© NEWS.am STYLE