Երգչուհի Սաթի Կազանովան ամուսնանում է գործարարի հետ, ով նրան 40 հազար դոլար արժողությամբ մատանի է նվիրել

17:19   19 ապրիլի, 2014

Ռուսական 31-ամյա երգչուհի Սաթի Կազանովան ամուսնանում է իր հասակակից, գործարար Արթուր Շաչնեւի հետ: «Ֆաբրիկա»-ից նախկին մեներգչուհին մայիսին դառնալու է գործարարի կինը:

Ըստ «Экспресс газета»-ի, երգչուհի Սաթի Կազանովայի ու պրոդյուսեր Արթուր Շաչնեւի հարաբերություններն այնքան լուրջ են, որ զույգն արդեն խոսում է ամուսնության մասին: Հունվարին նրանք հայտարարել էին նշանադրության մասին: Արթուրն իբր երգչուհուն 1.5 մլն ռուբլի արժողությամբ մատանի է նվիրել (40 հազար դոլարից մի քիչ ավելի), ինչպես նաեւ ներկայացուցչական դասի ավտոմեքենա:

Կազանովան ցանկանում է, որ իրենց գրանցումը ինչ-որ կղզում լինի, որպեսզի կողքին միայն սիրելին լինի, իսկ հետո կարելի է հայրենիքում աղմկոտ խմբով նշել՝ բոլոր ավանդույթներով:

«Ես շատ եմ լսել Արթուրի մասին, ում հետ Սաթին ծանոթացել է ակումբում, «Սպիտակ ամպեր» համերգից հետո: Նա համեստ է, բայց փակ չէ, նրա հետ հնարավոր չէ տխրել: Մարտարվեստով է հետաքրքրված, շահավետ բիզնես ունի: Խրախճանքներին մեծ հեղինակությամբ է մասնակցում: Նա ընդամենը 31 տարեկան է, իսկ հետեւում արդեն շատ բան է թողել. Էննիո Մարիկոնեին է Ռուսաստան հրավիրել, զբաղվել է «Փիթեր Պեն» եւ Notre-Dame de Paris նախագծերով, երկրում հիմնել է առաջին կոմերցիոն սիմֆոնիկ նվագախումբը, բացել «մայրամուտից մինչ լուսաբաց» ակումբը: Փեսացուն այն է, ինչ պետք է: Ինձ թվում է՝ շատ է սիրում Սաթիին: Ու եթե նա իրեն պահի իր աստղային «տարօրինակությունները», ապա կարող է ամուր ընտանիք ստացվել»,- պատմել է գիշերային նորաձեւ ակումբների հաճախորդ, ակումբային պրոմոութեր Պոլինա Ռոսսեն:



© NEWS.am STYLE