Ժան Կլոդ Վան Դամը ցնցել է խոհանոցում արված իր ֆիրմային շպագատով

18:22   19 ապրիլի, 2014

53-ամյա դերասան Ժան Կլոդ Վան Դամը երկրպագուներին ուրախացրել է նոր տեսանյութով: Դերասանը նկարահանվել է գովազդային հոլովակում, որտեղ հերթական անգամ ցուցադրել է իր ֆիրմային շպագատը:

Ավելի վաղ Վան Դամն այդ ցուցադրել էր զուգահեռ շարժվող երկու բեռնատարերի վրա: Սա Վան Դամի գերհնարքն է, որը նա բազմաթիվ անգամ կրկնել է ֆիլմերում: Սակայն մինչ այժմ ո՛չ նա, ո՛չ էլ մեկ ուրիշը շարժվող Volvo բեռնատարերի վրա այս հնարքը չէր կատարել: Դերասանը կանգնած է հայելիների վրա, իսկ մեքենաներն այդ ընթացքում շարժվում են տարբեր ուղղություններով: Այս հոլովակը ստեղծվել է Volvо-ի ղեկային դինամիկ կառավարման հնարավորությունները` Dynamic Steering համակարգը ցուցադրելու նպատակով:



© NEWS.am STYLE