Հինգ կանոն մեկ գիշերվա սեքսի համար

23:06   21 ապրիլի, 2014

Բարոյախրատական ճառերը մի կողմ թողնենք: Եթե որոշել եք մեկ գիշերվա սեքս ունենալ, ապա գոնե հետեւեք այս կանոններին:

Դրանք պետք է հիշել՝ լավ ժամանակ անցկացնելու եւ իրավիճակից արժանապատվորեն դուրս գալու համար:

1. Լավ կլինի հանդիպումը նրա մոտ անցկացնել կամ չեզոք վայրում

Իհարկե, այս դեպքում անթերի տարբերակը հյուրանոցը կլիներ, բայց Երեւանում այն թանկ արժե, իսկ առանձնասենյակներով փոքր կինոբարերն անհուսալի ու կասկածելի են. իսկ եթե ձայնագրո՞ւմ են: Իսկ եթե երիտասարդը փող չունի, ապա սեքսի համար հարմար է նաեւ նրա համեստ բնակարանը: Լավ կլինի տղամարդուն քո տուն չտանես, եթե չես ցանկանում, որ հետո նրան դուրս հանելու անհարմարություն զգաս:

2. Պահպանակ օգտագործիր

Առհասարակ մեզ թվում է, որ այս կանոնը պարտադիր չէ գրել, քանի որ պատահական զուգընկերոջ պարագայում պաշտպանվելու անհրաժեշտությունն ակնհայտ է: Բայց պետք է հաշվի առնել, որ եթե անգամ նրան գիշերային ակումբում չեք հանդիպել, այլ նա ընկեր է կամ գործընկեր, միեւնույն է, պահպանակն անհրաժեշտ է: Հնարավոր է՝ նախկինում շփվել եք եւ նույնիսկ ալկոհոլ խմել, այնուամենայնիվ, չեք տեսել նրա բժշկական քարտը եւ չգիտեք, թե ինչ անակնկալներ կան այնտեղ թաքնված:

3. Քաղաքավարի հեռացեք

Պետք չէ անկողնում պայթել եւ օրգազմից անմիջապես հետո տաքսի զանգահարել: Քաղաքավարության կանոնները ենթադրում են, որ դեռ որոշ ժամանակ պետք է միասին լինեք: Թեկուզ 20 րոպե մնա նրա կողքին եւ անհեթեթություններ դուրս մի տուր: Եթե այդ ընթացքում տղամարդն ակնարկի, որ ցանկանում է մենակ մնալ, ասա, որ հոգնել ես, շուտ պետք է արթնանաս եւ տաքսի կանչիր: Եթե տղամարդը ցույց է տալիս, որ ցանկանում է քեզ հետ մնալ, եւ դու դեմ չես իրադարձությունների այդպիսի շրջադարձին, ապա նրա հետ մնա մինչեւ առավոտ, սուրճ խմիր նրա հետ, հետո հեռացիր:

4. Հաջորդ հանդիպումը մի նշանակիր

Եթե որոշել ես, որ այդ սեքսը մեկ գիշերվա համար է եւ տղամարդը գիտի այդ մասին, պետք չէ նրան վախեցնել հաջորդ հանդիպումը նշանակելով կամ հետո անընդհատ զանգահարելով: Դուք հասուն մարդիկ եք եւ պետք է արդար խաղաք: Եթե քեզ ամեն ինչ դուր է գալիս եւ տղամարդը նոր հանդիպում է ցանկանում, նա անձամբ քեզ այդ մասին կասի: Փառք Աստծո, մեր օրերում կապի միջոցները շատ են:

5. Ազատ եղիր

Մեկ գիշերվա սեքսը նրա համար չէ, որպեսզի ամաչելով սավանի տակ թաքնվես եւ վախենաս քեզ ավելորդություններ թույլ տալ: Մտածիր այն մասին, որ դու այլեւս նրա հետ անկողին չես կիսելու, ինչը նշանակում է, որ պետք չէ ամաչել: Իրականացրու ամենահամարձակ երեւակայություններդ, կենտրոնացիր զգացողություններիդ վրա եւ հաճույք ստացիր: Իսկ եթե տղամարուն ինչ-որ բան դուր չգա, ինչ արած, պատահական սեքսի սովորական ռիսկեր են:

Աղբյուրը՝ Delfi.ua



© NEWS.am STYLE