Ինչպես դիետիկ չիզքեյք պատրաստել

20:18   22 ապրիլի, 2014

Որ կինը, նույնիսկ չելյաբինսկյան խիստ դիետայով սնվող, չի ցանկանում համեղ կամ քաղցր ինչ-որ մի բան ուտել: Իսկ եթե այդ չիզքե՞յք է: Չէ՞ որ այն բոլորն են սիրում:

Բայց չիզքեյքը բավական կալորիական է, այդ պատճառով ստիպված եք թեթեւ քաղցրավենիք փնտրել: Այդպիսի աղանդեր կա. նուրբ, հաճելի եւ ցածր կալորիականություն ունեցող դիետիկ չիզքեյք:

Դիետայի հետեւողների համար համեղ չիզքեյքի համար անհրաժեշտ հետեւյալ բաղադրիչները

150 գրամ թխվածքաբլիթ;

50 գրամ խնձորի հյութ;

400 գրամ կաթնաշոռ (1.8 տոկոս յուղայնության);

350 գրամ անյուղ բնական յոգուրտ;

1.5 ձու;

1.5 ճ/գ օսլա;

3.5 ճ/գ շաքարավազ,

կիտրոնի կեղեւ եւ կես կիտրոնի հյութ:

Թխվածքաբլիթներն անհրաժեշտ է մանրացնել եւ խառնել խնձորի հյութի հետ, այնուհետեւ միասեռ զանգվածը պետք է դնել 20 սմ խորությամբ տարայի մեջ:

Քերած կաթնաշոռը խառնել շաքարավազի, յոգուրտի, կիտրոնի հյութի եւ կիտրոնի մանրացրած կեղեւի հետ: Զանգվածը լավ հարել, մինչեւ միասեռ դառնա: Հետո ավելացնել հարած ձուն, օսլան, կրկին հարել եւ լցնել հիմքի վրա:

Չիզքեյքով ձեւամանը դրսից լավ փաթաթել նրբաթիթեղով, դնել ջրով լցված մեծ թասի մեջ եւ մեկ ժամ դնել 180 աստիճան տաքացրած ջեռոցում: Ջեռոցն անջատել եւ չիզքեյքը թողնել այնտեղ, մինչեւ ամբողջությամբ սառչի:

Պատրաստի չիզքեյքը հանել ձեւամանից, սառեցնել սառցարանում եւ մատուցել:

Աղբյուրը՝ otvetin.ru



© NEWS.am STYLE