ԵՐԱԶԱՀԱՆ: ԵԹԵ ԵՐԱԶՈՒՄ ՏԵՍԵԼ ԵՔ ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾՆԻՆ

09:00   20 ապրիլի, 2014

NEWS.am STYLE-ը շարունակում է ներկայացնել երազների մեկնաբանությունները: Այս անգամ կպարզենք, թե ինչ է նշանակում, երբ երազում ձեզ հյուր է գալիս Մարիամ Աստվածածինը:

Եթե ձեզ ինչ-որ բան է անհանգստացնում, ապա երազում Մարիամ Աստվածածնին տեսնելը նշանակում է, որ ձեր անհանգստությունն անտեղի է, եւ ամեն ինչ լավ է լինելու: Սրբերն ամեն օր չեն այցելում մեզ երազներում, այնպես որ՝ պետք է հավատալ երազին, եւ եթե նման բան է լինում, նշանակում է՝ Աստծո աջը ձեզ վրա է: Ինչ-որ երջանիկ բան է ձեզ սպասվում մոտ ապագայում:

Եթե երազում Մարիամ Աստվածածինը ձեզ խնդրում է ինչ-որ բան անել, ապա ոչ մի դեպքում չի կարելի մոռանալ դա: Թեկուզ դա երազ է, սակայն այն շատ կարեւոր է մարդու կյանքում:


Բացի այս, երազում Մարիամ Աստվածածնին տեսնելը երջանիկ իրադարձություն է կանխագուշակում, մասնավորապես՝ երեխայի ծնունդ: Աստվածածինը մեծագույն երջանկություն է նշանակում, այդ պատճառով նրան երազում տեսնողը շատ երջանիկ կլինի: Երջանկություն է սպասվում նաեւ, եթե երազում խոսում եք նրա հետ: Նման երազը նաեւ լավ նորություններ է կանխագուշակում:

Մարիամ Աստվածածնին երազում տեսնելու դեպքում խորհուրդ է տրվում եկեղեցի գնալ եւ հոգեւոր զրույց ունենալ:

Աղբյուրը՝ www.сны.net



© NEWS.am STYLE