Բեյոնսեն չի ցանկանում ընկերություն անել Քիմ Քարդաշյանի հետ

10:03   21 ապրիլի, 2014

ԱՄՆ-ում հերթական աստղային սկանդալն է հասունանում: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մայիսի 24-ին Քիմ Քարդաշյանը Ֆրանսիայում ամուսնանալու է ռեփեր Քանիե Ուեսթի հետ: Արարողությունը կայանալու է Փարիզում, 17-րդ դարի ոճով կառուցված ամրոցում: Հարսանիքը, որին հրավիրված են միայն զույգի մտերիմներն ու հարազատները, Քիմին մի քանի միլիոն դոլար է արժենալու: 33-ամյա աստղը Բեյոնսեին առաջարկել է իր հարսնաքույրը լինել:

Բեյոնսեն նախապես տվել է համաձայնությունը, սակայն ամերիկյան մամուլում տեղեկություն է հայտնվել, որ երգչուհին այնքան էլ չի ցանկանում լինել Քիմի կողքին:

Բանն այն է, որ Բեյոնսեն ընդհանրապես չի ցանկանում ընկերություն անել Քիմի հետ: Օրերս աստղերը դեմ առ դեմ հանդիպել են Լոս Անջելեսի կլինիկաներից մեկում: Քիմը շատ ուրախ է եղել աստղին տեսնելու համար, սակայն, ըստ ականատեսների, Բեյոնսեն աշխատել է հեռու մնալ. նա իրեն շատ սառն է պահել եւ արագորեն հրաժեշտ է տվել Քիմին: Ամերիկյան որոշ բլոգերներ գրում են, որ, հնարավոր է, Բեյոնսեն հրաժարվի Քիմի հարսնաքույրը լինել:

Աղբյուրը՝ jezebel.com



© NEWS.am STYLE