ԱՊՐԻԼԻ 21-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:03   21 ապրիլի, 2014

Օրն այդքան էլ բարենպաստ չէ սեթեւեթանքի եւ րոպեական վայելքների համար, փոխարենն այն իդեալական է սիրելիի հետ անցկացնելու համար: Այսօր ջերմ եւ հաստատուն զգացմունքների  օր է: Օրը փորձարկումների համար չէ՝ լինի դա ռոմանտիկ երեկո կամ ժամադրություն: Ավելի լավ է կիրառել արդեն փորձված, ավանդական միջոցները, որոնք առավելագույն դրական արդյունք կբերեն:

ԽՈՅԵՐ

Այսօր սիրելիի հետ հարաբերություններում աստղերը ձեզ կօժտեն առավալագույն ջերմությամբ եւ հոգատարությամբ: Այսօր դուք կզգաք, թե որքան խորն են ձեր զգացմունքերը սիրելիի հանդեպ եւ որքան կարեւոր է ձեր կապը երկուսիդ համար: Սա լավ առիթ է՝ համատեղ ապագայի մասին մտածելու համար: Արժե երես տալ ինքներդ ձեզ եւ սիրելիի հետ ռոմանտիկ ընթրիք անցկացնել, միասին լոգանք ընդունել, մի խոսքով՝ կազմակերպել փոքրիկ սեթեւեթանքի եւ գայթակղության տոն: 

ՑԼԵՐ

Սիրային հարցերում այսօր դուք հակված կլինեք ավանդապաշտության: Եթե միայնակ եք, ապա նոր ծանոթություններ հաստատելու փոխարն դուք կնախընտրեք անմեղ, ընկերական հանդիպում ունենալ կամ երեկոն անցկացնել միայնակ՝ գիրք ընթերցելով: Իսկ եթե գտել եք ձեր կեսին, ապա այսօր խուսափեք փորձարկումներից: Նրա հետ հանդիպեք արդեն փորձված, հին վայրերում, քանի որ նոր միջավայրում հնարավոր է հարմարավետ չզգաք ձեզ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր աստղերը ձեզ կօգնեն, որպեսզի դուք հասկանաք, որ ձեր եւ ձեր սիրելիի հարաբերությունները ապագա կունենան միայն այն դեպքում, եթե փոխեք ձեր հայացքները որոշ երեւույթների նկատմամբ: Առաջ գնալու համար ձեզ անհրաժեշտ է մոռանալ նախկին բարդույթները: Պետք է դադարել այդքան լուրջ վերաբերվել կյանքին եւ հրաժարվել սիրելիի հանդեպ խիստ պահանջկոտությունից: Եթե այսօր դա հաջողվի ձեզ, ապա կկարողանաք առավելագույն հաճույք ստանալ սիրելիի հետ շփումից, իսկ կարեւորը՝  հավատալ, որ դա շարունակական կլինի:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեր փրկությունը ձեր անկեղծության մեջ է: Խեցգետինները պետք է առավալագույնս ազնիվ եւ անկեղծ լինեն իրենց սիրելիի հետ: Միայն ադ դեպքում նրանք կկարողանան հաղթահարել ցանկացած խնդիր: Այսօր հենց այդ օրն է, եւ դուք բավականին հեշտ կկարողանաք բացել ձեր սիրտը սիրելիի առաջ՝ առանց վախենալու, որ ձեզ սխալ կհասկանան:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեր գլխավոր խնդիրն է օգնել ձեր սիրելիին լուծել որոշ խնդիրներ: Ձեր զուգընկերը ոչ միայն ձեր բարոյական օժանդակության կարիքն ունի, այլեւ որպեսզի նրան օգնեք ձեր գիտելիքներով, ռեսուրսներով կամ փորձով: Դուք պետք է հասկանաք նրան եւ օգնեք, որպեսզի նա կարողանա անել առաջին քայլերն իր խնդիրները լուծելու համար:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր դուք հիանալի հնարավորություն ունեք ժամանակն անցկացնել մի մարդու հետ, ով ձեր հորիզոնում է հայտնվել ոչ պատահականորեն: Հնարավոր է՝ ձեր ապագայում նա կարեւոր դերակատարում ունենա: Եթե գտել եք ձեր կեսին, ապա աշխատեք այսօր  երեկոն միասին անցկացնել: Դա կամրացնի ձեր հարաբերությունները եւ թույլ կտա, որ ավելի լավ ճանաչեք միմյանց: Իսկ միայնակ Կույսերն այսօր հնարավոր է ռոմանտիկ ծանոթություն հաստատեն, որը հետագայում կարող է վերաճել լուրջ հարաբերությունների:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր պետք չէ հուսալ, որ սիրային հարաբերություններում լուրջ փոփոխություններ կամ առաջընթաց կլինի: Հարաբերությունների ընթացքն արագացնելու ժամանակը դեռ չի եկել, այդ պատճառով այսօր ավելի լավ է փորձել պահպանել առկա հարաբերությունները՝ սպասելով ավելի հարմար առիթի: Համբերատար լինելով, դուք չեք փոշմանի եւ լիովին կվայելեք ներկայիս ընթացքը:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր եւ մոտակա օրերը աստղերը ձեզ հուշում են տնտեսել: Իհարկե, դա աշխարհի ամենառոմանտիկ բանը չէ, սակայն առանց դրա ձեզ դժվար կլինի իրականացնել ձեր եւ ձեր սիրելիի երազանքները: Դա կարող է լինել համատեղ հանգիստ, ընթրիք կամ նոր բնակարանի ձեռք բերում: Այսօր այն օրն է, երբ դրանք ձեռք բերելու համար պետք է անել առաջին քայլերը:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր աստղերը սիրային հարցերում խորհուրդ չեն տալիս ձեզ հապճեպ քայլեր անել: Ձեր անհամբերությունը հասկանալի է, սակայն դա չի օգնի արագ հասնել նպատակին, հակառակը՝ կարող է խանգարել: Այնպես որ, այսօր փորձեք իրերին այլ կողմից նայել:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր դուք հնարավորություն կունենաք համոզվել, որ գնահատված եւ սիրված եք նրա կողմից, ով թանկ է ձեզ համար: Եթե անգամ ձեր զուգընկերն առանձնապես ուշադրության նշաններ ցույց չի տալիս, ապա այսօր բացառություն կանի եւ անկնկալ կմատուցի ձեզ որեւէ հաճոյախոսություն անելով կամ այլ կերպ իր սերն արտահայտելով: Դուք պետք է չխուսափեք շնորհակալ լինել եւ թույլ տաք, որպեսզի նման պահվածքով նա ձեզ էլի ուրախացնի:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր առիթ կունենաք խորհելու, թե արդյոք քիչ ժամանակ չեք անցկացնում ձեր սիրելիի հետ: Ամեն ինչ հասցնելու մոլուցքով տարված՝  երբեմն պարզապես ուժ չի մնում միմյանց հետ հանգիստ շփվելու համար: Այսօր աստղերը ձեզ խորհուրդ են տալիս ռոմանտիկ եւ ջերմ հանդիպում կազմակերպել սիրելիի հետ:

ՁԿՆԵՐ

Այսօր դուք օժտված կլինեք զգացմունքային եւ ռոմանտիկ տրամադրությամբ, որից պետք չէ ամաչել: Հակառակը՝ պետք է օգտագործել այն սիրելիի սրտի լարերին դիպչելու համար: Օրինակ, կարող եք գեղեցիկ սիրո խոստովանությամբ բացիկ պատրաստել կամ հաղորդագրություն ուղարկել նրան: Թող որ դա միամիտ քայլ դիտվի, սակայն հաճախ նման ոչ խորամանկ քայլերը՝ արված ի խորոց սրտի, կարող են հրաշքներ գործել:

Աղբյուրը` http://1001goroskop.ru/

 

 



© NEWS.am STYLE