Սուրբ Զատկի «կրքոտ» շնորհավորանք՝ Իրինա Շեյքից

17:15   20 ապրիլի, 2014

Սուրբ Զատկի «կրքոտ» շնորհավորանք՝ Իրինա Շեյքից Ռուսաստանի ամենասեքսուալ կինը՝ սուպերմոդել Իրինա Շեյքը, իր երկրպագուներին շնորհավորել է Սուրբ Զատկի կապակցությամբ: Իրինան իր միկրոբլոգում հրապարակել է «կրքոտ» լուսանկար եւ մակագրել. «Շնորհավոր Սուրբ Զատիկ»:


Ավելի վաղ Շեյքն Էկսումա կզղում խոզերի հետ ֆոտոսեսիա էր կազմակերպել: Իրինան իր միկրոբլոգում օվկիանոսում լողացող խոճկորների հետ նկարներ էր հրապարակել: Պարզվում է՝ Էկսումայի երկրորդ անվանումը «Խոզերի կղզի» է: Առասպելի համաձայն, այդ կենդանիներին բազմաթիվ տարիներ առաջ հեռավոր երկրներից այդ կղզի են բերել նավաստիները: Խոզերը համարվում են այդ ափերին մոտեցող նավաստիների հովանավորները:



© NEWS.am STYLE