Ռիհանան նշել է Մարիխուանայի համաշխարհային օրը

13:10   21 ապրիլի, 2014

Նախօրեին, մինչ քրիստոնյա աշխարհը նշում էր Զատիկը, համաշխարհային շոու-բիզնեսի բազմաթիվ աստղեր մարիխուանա են ծխել, ընդ որում՝ միանգամայն հանգիստ: Բանն այն է, որ ապրիլի 20-ը Մարիխուանայի համաշխարհային օրն է: Օրը կոչվում է նաեւ 420 («չորս-քսան»). եզրույթ, որը հյուսիսամերիկյան թմրանյութային ենթամշակույթում օգտագործվում է մարիխուանա ծխելու ժամը նշանավորելու համար: 420 թիվը նշանակում է կա՛մ 4:20 p.m., կա՛մ ամսաթիվ՝ 4/20, այսինքն՝ ապրիլի 20:

Երգչուհի Ռիհանան երբեք չի թաքցրել մարիխուանայի հանդեպ իր մեծ հետաքրքրությունը: 26-ամյա աստղն իր միկրոբլոգում բազմաթիվ լուսանկարներ է հրապարակել: Տոնի առիթով Ռիհանան մարիխուանայի տերեւների տեսքով ոսկե ականջօղ է կախել, նույնպիսի շրջանակով ակնոց դրել եւ նմանատիպ թեմայով լողազգեստ հագել:

Այդ օրը նշված մշակույթի ներկայացուցիչները հավաքվում են՝ միասին ժամանակ անցկացնելու, ծխելու կամ մարիխուանայի վերաբերյալ իրենց պետության քաղաքականությունը քննարկելու: Սովորաբար ակտիվիստներն այդ օրը նաեւ ակտիվորեն քարոզում են օրինականացնել մարիխուանան:

Աղբյուրը՝ Instagram



© NEWS.am STYLE