Ռեփեր Snoop Dog-ը ցնցել է մարիխուանայով հսկայական տորթով

13:33   21 ապրիլի, 2014

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ապրիլի 20-ը Մարիխուանայի համաշխարհային օրն է: Օրը կոչվում է նաեւ 420 («չորս-քսան»). եզրույթ, որը հյուսիսամերիկյան թմրանյութային ենթամշակույթում օգտագործվում է մարիխուանա ծխելու ժամը նշանավորելու համար: 420 թիվը նշանակում է կա՛մ 4:20 p.m., կա՛մ ամսաթիվ՝ 4/20, այսինքն՝ ապրիլի 20:

Ինչպես է օրն անցկացրել երգչուհի Ռիհանան՝ արդեն տեղեկացրել ենք: Համաշխարհային շոու-բիզնեսի աստղերն իրենց միկրոբլոգերը պարզապես հեղեղել են մարիխուանայի լուսանկարներով: Այդ առիթով հուսահատ գրառում է կատարել հիվանդանոցում պառկած Մայլի Սայրուսը:

«Գրողը տանի, ես չեմ կարող հիմա զվարճանալ, քանի որ հիվանդ պառկած եմ հոսպիտալում: Բոլորին ուրախ Զատիկ եւ 420»,- գրել է Մայլին:

Իսկ ռեփեր Snoop Dog-ը համացանցում արքայական գլուխգործոցի լուսանկար է հրապարակել. մարիխուանայով տորթ, որը երգիչն ինքն է պատրաստել:

Այդ օրը նշված մշակույթի ներկայացուցիչները հավաքվում են՝ միասին ժամանակ անցկացնելու, ծխելու կամ մարիխուանայի վերաբերյալ իրենց պետության քաղաքականությունը քննարկելու: Սովորաբար ակտիվիստներն այդ օրը նաեւ ակտիվորեն քարոզում են օրինականացնել մարիխուանան:

Աղբյուրը՝ Instagram



© NEWS.am STYLE