Վոլոչկովա. «Վալերիան եւ Պրիգոժինն ինձ զանգահարել ու սպառնացել են»

14:20   21 ապրիլի, 2014

Ռուսական բալետի արտիստուհի Անաստասիա Վոլոչկովան պատրաստ է պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինի դեմ հակընդդեմ հայց ներկայացնել՝ սպառնալու ու վախեցնելու համար: Երգչուհի Վալերիայի եւ պարուհու «աստղային պատերազմն» արդեն իրավական գործընթացի է վերածվել: Վալերիայի ամուսին Իոսիֆ Պրիգոժինը ԶԼՄ-ներին տեղեկացրել է, որ Վոլոչկովայի դեմ դատական հայց է ներկայացրել:

Պարուհին, իր խոսքով, համապատասխան մարմիններից առայժմ ոչ մի ծանուցագիր կամ պաշտոնական այլ գրություն չի ստացել. «Ինձ ոչ մի ծանուցագիր չի եկել, եւ ես անձամբ ոչ մի գործից ոչինչ չգիտեմ: Լավ, եթե Վալերիան ու Պրիգոժինն իմ դեմ դատական հայց ներկայացնեն, այդ կարող է հակընդդեմ հայցի պատճառ լինել»:

Վոլոչկովան նաեւ հայտարարել է, որ Պրիգոժինն ու Վալերիան զանգահարել են իրեն եւ իշխանությունների կողմից ճնշումով սպառնացել: Պարուհին չի պատրաստվում ներողություն խնդրել, քանի որ կարծում է, որ ոչ ոքի չի վիրավորել, այլ իր անձնական կարծիքն է արտահայտել. «Նրանք ինձ զանգահարել ու սպառնացել են, հարցրել են, արդյո՞ք չեմ վախենում Ռուսաստանի իշխանությունների ճնշումներից: Ես միայն ցանկանում եմ ասել, որ ոչ ոքի արժանապատվությունը չեմ վիրավորել: Հարցազրույցի ընթացքում ինձ հարց են ուղղել, թե ինչպես եմ վերաբերվում Ռուսաստանի արտիստների՝ Ուկրաինայում կայանալիք համերգները չեղյալ հայտարարելու փաստին: Ես ընդամենն իմ դիրքորոշումն եմ հայտնել, որի իրավունքն ունեմ»:

Աղբյուրը՝ Segodnya



© NEWS.am STYLE