Լայմա Վայկուլեն արձակուրդի համար ավելի քան 100 հազար դոլար է ծախսել

16:15   21 ապրիլի, 2014

Երգչուհի Լայմա Վայկուլեն վերադարձել է Հնդկաստանում անցկացրած արձակուրդից: 60-ամյա արտիստուհին երկրում տեղաշարժվել է հանրահայտ «Մահարաջա Էքսպրես» գնացքով: Զբոսաշրջիկներն այն անվանում են հյուրանոց անիվների վրա: Մեկ շաբաթվա ընթացքում երգչուհին քաղաքացիական ամուսնու՝ Անդրեյի հետ, եղել է Հնդկաստանի բազմաթիվ տեսարժան վայրերում, այդ թվում՝ Թաջ Մահալում:

Լայմայի խոսքով, այդ երկրում ամենից շատ իրեն ապշեցրել են մարդիկ: Երգչուհին տեսել է վայրի աղքատություն եւ երջանիկ, հանգիստ մարդիկ:

Արտիստուհին նշել է. «Այն ինչ-որ զարմանալի աշխարհ է, որտեղ խաղաղություն է թագավորում»: Հայտնի է դարձել, որ ճամփորդության համար Լայման ավելի քան 4 մլն ռուբլի է ծախսել (100 հազար դոլար): Սակայն լավ հանգստի համար երգչուհին միջոցներ չի խնայում:

Աղբյուրը՝ Delfi



© NEWS.am STYLE