Քսենիա Սոբչակն իր ներքնազգեստը վաճառքի է հանել

17:17   21 ապրիլի, 2014

Ռուսական «Серебряный дождь» ռադիոկայանում կայացել է հայտնի հաղորդավարուհի Քսենիա Սոբչակի ամենամյա «Барахолка Барабаки» վաճառքը, որտեղ կարելի է ցածր գներով ձեռք բերել աստղերի անձնական իրերը: Ըստ sobesednik.ru-ի, Յանա Ռուդկովսկայայի, Գլյուկոզայի, Իրենա Պոնարոշկուի եւ այլ աստղերի զգեստները, Դիմա Բիլանի եւ Վլադ Լիսովեցի գոտիներն ու պայուսակները վաճառվել են սարսափելի արագությամբ:

Մեծ ուշադրության է արժանացել նաեւ Քսենիա Սոբչակի տաղավարը, որտեղ հաղորդավարուհին ներկայացրել էր իր աքսեսուարները, ներքնազգեստն ու լողազգեստները: Այնտեղ է եղել նույնիսկ բաց վարդագույն հարսանեկան ծնկակապը: Ավելի ուշ Քսենիան լրագրողներին ասել է, որ այն, իսկապես, իր հարսանիքինն է: Բայց այն վաճառվել է ընդամենը 100 ռուբլով (շուրջ 5 դոլար):

Սոբչակին նաեւ երեխաների մասին են հարցրել: «Ես դեռ պատրաստ չեմ ծննդաբերել»,- խոստովանել է հեռուստաաստղը՝ հավելելով, որ չի ցանկանում նաեւ երեխա որդեգրել:

Կազմակերպիչների հավաստմամբ, վաճառքից ստացված ամբողջ գումարն ուղղվելու է բարեգործությանը: Քսյուշան արդեն մի քանի տարի շարունակ օգնում է հիվանդ երեխաներին, որոնց համար էլ կազմակերպում է այս վաճառքը:



© NEWS.am STYLE