Նազենին՝ հանգստանալիս, Անդրեն՝ իր հրաշքի հետ. հայտնիների նոր լուսանկարները

16:54   21 ապրիլի, 2014

NEWS.am STYLE-ը շարունակում է հետեւել հայտնիների սոցցանցային էջերին։ Հայ աստղերը պարբերաբար նոր գրառումներ են կատարում եւ լուսանկարներ հրապարակում իրենց էջերում։ Ստորեւ ներկայացնում ենք դրանից մի քանիսը։

 

Երգիչ Անդրեն նոր լուսանկար է հրապարակել քրոջ դստեր հետ եւ գրել. «Հրաշալի օր հրաշքիս հետ»։

 

Երգչուհի Սոֆի Մխեյանն իր այս լուսանկարով շնորհավորել է Սուրբ Զատիկը։

 

Երգչուհի Անի Քրիստին նոր ֆոտոշարք է ներկայացրել՝ նրբագեղ կապույտ զգեստով։

 

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն էլ վայելում է հանգիստը։ Այդպես է նա մակագրել իր նոր լուսանկարը։



© NEWS.am STYLE