Սերգեյ Սվետլակովն իր հարսանիքը կազմակերպել է բանտային հագուստով

18:12   21 ապրիլի, 2014

Ռուսական հայտնի դերասան եւ շոումեն Սերգեյ Սվետլակովն իր երկրորդ երեխայի մոր՝ Անտոնինա Չեբոտարովայի հետ ամուսնացել է Թայլանդում, բանտային հագուստով:

Ըստ Starhit-ի, հանդիսությունը կայացել է դեռեւս հունվարին, բայց այդ մասին միայն հիմա է հայտնի դարձել:

Հարսանիքին Սվետլակովը հրավիրել է երկու կողմից հարազատներին եւ առաջին ամուսնությունից ծնված դստերը՝ Նաստյային: Աղջիկը նույնպես բանտային հագուստով է եղել, ինչպես նաեւ Սերգեյի եւ Անտոնինայի որդին՝ փոքրիկ Իվանը: Հավաքվածները զվարճացել են լողափին, միաժամանակ ծանոթացել, քանի որ մինչ այդ նրանք ինչպես հարկն է շփվելու հնարավորություն չեն ունեցել:



© NEWS.am STYLE