Ինտրամամմար սեքս. ի՞նչ է այդ

23:33   22 ապրիլի, 2014

Ով չգիտեր, թող աթոռին հենվի: Ապրում ես ու մտածում քաղաքական իրավիճակի մասին ու մեկ էլ, ահա, ինտրամամմար սեքս: Եվ այսպես, ի՞նչ է այն:

Ինտրամամմար սեքսը (լատ. intra – ներս եւ mamma - կրծքագեղձ) առանց ներս թափանցելու սեռական մերձեցման տեսակ է, որը սահմանափակվում է կնոջ կրծքագեղձերի արանքում տղամարդու առնանդամի շարժումներով:

Վերջին շրջանում սեքսի այդ տեսակը նորաձեւ է դարձել, քանի որ բավական ակտիվ քարոզվում է պոռնո-հոլովակներում եւ մեծահասակների ֆիլմերում: Պոռնոդերասանները զուգընկերուհու կրծքերի վրա սերմնաժայթքման գործընթացը «մարգարտե վզնոց» են անվանում: Տեսարանը զարդ է հիշեցնում:

Սեքսոլոգիայի մեջ կնոջ՝ իրար մոտեցրած կրծքերի արանքում առնանդամ դնելը կոչվում է «կոիտուս ինտրամամարիս»:

Այդ տեսակի կոիտուսը երկու տարբերակ ունի, որտեղ տղամարդը ակտիվ եւ պասիվ դերակատարում ունի:

Ակտիվ տարբերակում զուգընկերուհին մոտեցնում է կրծքերը, իսկ տղամարդը ռիթմիկ հպվում է դրանց:

Երկրորդ տարբերակում տղամարդը պառկում է մեջքի վրա, իսկ կինը, հարմարվելով նրա փորի շրջանում, իր կրծքերով մերսում է տղամարդու սեռական օրգանները:

Հին հնդկական «Կամասուտրայի» մեջ ինտրամամմար սեքը Նարվասադատ անվանումն ունի:

Կամասուտրան մերձեցման այս եղանակը խորհուրդ է տալիս այն դեպքերում, երբ պետք է խուսափել անցանկալի հղիությունից: Համարվում է, որ առաջին սերմնաժայթքման ընթացքում հասուն սերմ է դուրս գալիս, իսկ հաջորդ ակտերի դեպքում այն այդքան էլ հասուն չէ եւ բեղմնավորել չի կարող:

Հետաքրքիր է, որ որոշ մշակույթներում ինտրամամմար սեքսի անվանումը կապում են օտարերկրյա սեքսի հետ:

Օրինակ՝ Իտալիայում, Ֆրանսիայում եւ Պորտուգալիայում կրծքերի արանքում սեքսն անվանում են «իսպանական», Իսպանիայում՝ «կուբայական», ԱՄՆ-ում՝ titty-f*cking, titf*ck-ի հետ մեկտեղ, անվանում են նաեւ «հոլանդական» եւ «ռուսական», իսկ Անգլիայում՝ «ֆրանսիական սեքս»:

Ճապոնական սեքս-արտադրության մեջ ինտրամամմար սեքսը պոետիկ անվանում ունի. «պաիզուրի»:

Աղբյուրը՝ lady.ru



© NEWS.am STYLE